Երգչուհի Ջուսը գրեթե միշտ տարբերվել է իր համարձակ հանդերձանքներով, ոճային կերպարանափոխություններով։ Այդ ամենի ականատեսը հաճախ դարձել ենք հետեւելով նրա Instagram-ի հրապարակումներին: Համարձակ երգչուհին գրեթե միշտ իր միկրոբլոգի հետեւորդ-երկրպագուների հետ կիսվում է իր առօրյայով եւ աշխատանքային պրոցեսով, որոնք լի են անակնկալներով։
Ջուսն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել է համարձակ կերպարում։ Նա կրում է մուգ կապույտ, խորը դեկոլտեով զգեստ, որը, բնականաբար, ընդգծել է նրա բարեմասնությունները։