Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ՀՀ քաղաքացուն հարվածած Boeing-737 ինքնաթիռի օդաչուները որպես վկա հարցաքննվել են՝ տրանսպորտային անվտանգության ոլորտում պահանջների խախտման համար հարուցված գործի շրջանակում, հաղորդում է РИА Новости-ն:
ՌԴ ՔԿ-ն ավելի վաղ դեպքի փաստով քրեական գործ էր հարուցել:
«Ներկա պահին անձնակազմը վերադարձել է Մոսկվա, օդաչուները հարցաքննվել են որպես վկա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ մահացածը 1993թ. ծնված ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանն էր: Նա հայրենիք էր արտաքսվել Մադրիդից և պետք է տեղափոխվեր Մոսկվա, այնուհետ՝ Հայաստան:
Դեպքի օրը Մոսկվայից Աթենք թռիչքն իրականացնող օդանավի անձնակազմը հայտնել էր, որ ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, բախվել է ինչ-որ կենդանու: