«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին մարտի 1-ի քրեական գործով ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել 2008թ. սահմանադրական կարգը բռնի տապալելու համար, ահռելի գումարներ է ծախսել պաշտպանվելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` փաստաբաններին նրա վճարած գումարի չափը հասել է մոտ 200 մլն դրամի:
Հիշեցնենք՝ նրան պաշտպանում են փաստաբաններ Արամ Օրբելյանը, Ռուբեն Սահակյանը, Հայկ Ալումյանը:
Երեկ այս կապակցությամբ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արամ Օրբելյանին, որն ասաց. «Ես կարող եմ միայն խոսել մեր գրասենյակի գնագոյացման կանոնների մասին ու կարող եմ պնդել, որ դա արվում է մեր գնագոյացման գների շրջանակում։ Մյուսների մասով ոչինչ չեմ կարող ասել։ Մեզ մոտ դա իրականացվում է այն նույն գներով, ինչով իրականացվում է մյուս քաղաքացիների համար։ Գները կախված են ամեն ամսվա աշխատանքի ծավալներից, բայց, բնականաբար, 200 միլիոնի չի հասնում։ Պիտի ասեմ, որ գործի սկզբից ծանրաբեռնված աշխատել ենք, և թվերը չէին կարող շատ փոքր լինել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: