Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն ամբոխը ՀՀԿ-ի կոռումպացված ու հանցագործ շայկան է, որը միավորեց կոռումպացված լափամանի շուրջը ինչքան պատեհապաշտներին, առնետներին, որոնք քսան տարի շարունակ պետությունը զավթելով արտաքին պարտքերի տակ մտցրեց, առնվազն իրենց իսկ տվյաներով 30 տոկոսին աղքատության հասցրեց, Մարտի 1-ի պետական ահաբեկչություն կիրառեց ՀՀ քաղաքացիների նկատմամբ, պետությունը մեկ գիշերվա ընթացքում մտցրեց դիկտատորական ակումբի շեֆի տակ, խորացնելով Հայաստանի Հանրապետության վասալային կախվածությունը Կրեմլից, որին երկրպագում են ամեն առիթ ու անառիթ, դորոգոյ Վլադիմիր Վլադիմիրովիչը մի հինգ անգամ կրկնելով, մարդկանց մղեց արտագաղթի:
Եվ այդ ամբոխ ասվածը ՀՀ քաղաքացիներն են, որոնք ուղղղակի վռնդեցին ցինիկներին ու հղփացածներին բաղրամյան 26-ից ու կառավարության շենքից և դուրս կշպրտեն նաև ԱԺ-ից աղբանոցը...
Աղբի տեղը աղբանոցն է, ոչ թե Ազգային ժողովը...»: