Microsoft կազմակերպությունը BUILD 2013 տարեկան համաժողովի ժամանակ, որը բացվում է այսօր Սան Ֆրանցիսկոյում հայտարարելու է Windows 8.1-ի նախնական տարբերակի գործարկման մասին: Wnindows-ի նոր տարբերակը հնարավոր է լինելու ներբեռնել միանգամից ներկայացնելուց հետո: Վերջնական տարբերակը ստեղծվելու է ավելի ուշ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Microsoft-ը մեծապես չի տարածվում Windows 8.1-ի մասին, սակայն որոշ տեղեկություններ հայտնի են: Առաջին հերթին կազմակերպությունը աշխատանքներ է տանելու սխալների վրա և գործառույթների համակարգ է վերադարձնելու Start կոճակը: Նախկին տարբերականերում այս կոճակը հնարավորություն էր տալիս արագորեն անցնել համակարգչի կարգավորումներին, որոնմանը կամ վերջերս բացված փաստաթղթերին: 2012 թվականի հոկտեմբերին Windows 8-ում այդ կոճակը բացակայում է: 8.1 տարբերակում այդ կոճակը կրկին հայտնվելու է, սակայն խաղալու է մի քիչ այլ գործառնություն: Այդ կոճակի սեղմելով համակարգչում բացվում է ոչ թե վերջերս ներդրված ծրագրերը, այլ Modern UI էկրանը «կենդանի սալիկներով»:

Երկրորդը Windows 8.1 հնարավորություն ունի ավտոմատ բեռնել աշխատանքային սեղանի ռեժիմում:

Բացի դա նոր գործառույթների թվում կարելի է նշել միանգամից 4 ծրագրերի բացում, ինչպես նաև որոնման ինտեգրված տարբերականեր: Windows 8.1-ում մտցնելու են նաև այլ փոփոխություններ NT 6,3 տարբերակի, դրայվերներ, Internet Explorer 11 բրաուզեր և այլն:

Բացի դա Windows-ի նոր տարբերակը հնարավոր է գործի նաև 8 դյույմանոց պլանշետների վրա: