Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը հեռացել է Լատվիայի առաջնությունում հանդես եկող «Լիեպայա» ակումբից: Այդ մասին 25-ամյա ֆուտբոլիստը հայտնել է NEWS.am- թղթակից հետ զրույցում:
«Լիեպայայի» հետ պայմանագիրս ավարտվել է եւ ստացել եմ ազատ գործակալի կարգավիճակ: Այժմ արձակուրդի մեջ եմ եւ քննարկում եմ կարիերաս այլ ակումբում շարունակելու տարբերակներ: Արդեն ունեմ առաջարկներ»,- զրույցում նշել է Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ Արսեն Բեգլարյանն այս տարի Երեւանի «Ալաշկերտից» էր տեղափոխվել «Լիեպայա», որի կազմում մասնակցեց Լատվիայի ավարտված առաջնության 15 խաղի: