Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի իր լուսանկարների շարքը պարբերաբար համալրում է նորերով ՝ ներկայացնելով իր նոր կերպարները։
Դերասանուհին իր միկրոգլոբում նոր լուսանկար է հրապարակել։ Շողերը կրում է սպիտակ բլուզ՝ լայն լանջաբացվածքով։ Կերպարը լրացնում է վառ շրթներկը։ Շողերը չի մեկնաբանել լուսանկարը, սակայն հետեւորդները գնահատել են դերասանուհու գեղեցկությունն ու հաճոյախոսություններ արել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին շնորհավորել էր Երեւանի 2800-ամյակը եւ լուսանկարին կից գրել էր. «Շնորհավոր 2800 ամյակդ մեր հին, բայց միեւնույն ժամանակ երիտասարդ մայրաքաղաք: Երեւանը բոլորինս է»: