Հայաստանում նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ:


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ դեկտեմբերի 2-ի ցերեկը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 5-6 աստիճանով, 3-ի գիշերը ամենուրեք կնվազի 3-4 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին սպասվում է անձրեւ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +8+10:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+4,

Կոտայքի լեռներում գիշերը` 0-5, ցերեկը՝ 0+4,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +2+4, ցերեկը՝ +7+9,

Սեւանա լճի ավազանում գիշերը` 0-5, ցերեկը՝ 0+4,

Լոռիում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +1+4,

Տավուշում գիշերը՝ -2+3, ցերեկը` +3+6,

Արագածոտնի լեռներում գիշերը` 0-5, ցերեկը՝ 0+4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +3+5, ցերեկը՝ +7+9,

Արարատում գիշերը` +3+5, ցերեկը՝ +8+10,

Արմավիրում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +8+10,

Վայոց ձորի լեռներում գիշերը` 0-5, ցերեկը՝ 0+4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +3+5, ցերեկը՝ +8+10,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +2+5, ցերեկը՝ +4+8,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+5,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +1+4, ցերեկը՝ +4+8: