Ավարտվել է ռուսական «Գոլոս» շոուի մրցակցության հերթական փուլը։ Այս փուլում միեւնույն խմբի երկու մասնակցիներ զուգերգ են կատարում, եւ աստղային մարզիչն ընտրում է՝ նրանցից ով կշարունկի մասնակցությունը։
Անի Լորակի խմբի անդամները կատարել են Մաքսիմ Ֆադեեւի 90-ականների հիթը՝ «Беги по небу»։ Ու թեեւ Արփին ակնհայտ ուժեղ էր, Լորակը որոշել է «Գոլոս»-ում ճանապարհը շարունակել Ամիրխան Ումաեւի հետ։
Ելույթի քննարկման ընթացքում մարզիչների շրջանում երգի առնչությամբ վեճ է առաջացել։ Սերգեյ Շնուրովը հայատարարել է, որ չի հասկանում՝ ում են դիմում երգի ընթացքում, եւ այն իրեն դուր չի գալիս։
Բաստան նշել է, թե երգն իրեն շատ է դուր գալիս։ «․․․ Դուք եւս ձեր երգերում անհասկանալի մեկին ինչ-որ տեղ եք ուղարկում»,- նշել է նա։ Ի պատասխան Սերգեյ Շնուրովը հայատարել է, որ ինքն «ուղարկում է կոնկերտ ուղղությամբ»։