Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել շան հետ։ Մեկնաբանության մեջ դերասանուհին նշել է, որ երեւանյան անմարդ փողոցներում իր տիրուհու հետ զբոսնող շունն իրեն երջակություն է պարգեւել։
«Կենդանիներն այնքան ազնիվ են․ տեսնում են ու մեկեն ընդունում են կամ ոչ, իմանում ես միանգամից․ թե սիրեց, պոչը խաղացնելով վազում է մոտդ, թե բա՝ սիրիր։ Երեւանյան անմարդ փողոցներում իր չքնաղ տիրուհու հետ զբոսնող այս շունիկը ինձ երջակություն պարգեւեց, ինձ հետ խաղաց ու լիքը պաչպչեց։ Դրանից հուզված՝ մոռացա տաքսու գռեհիկ վարորդին, որը քիչ էր մնում հետիոտնի անցուղու վրա մեզ վրաերթի ենթարկեր, հետո էլ գռեհկաբանեց ու երեւի իմ սաստող տոնը չլիներ, նույնիսկ ավելին թույլ կտար․․․
Այս շունիկն ինձ պարգեւեց մանկական ոգեւորություն ու իր պաչիկներով ուղղակի վերացրեց տխրությունս՝ համատարած բարկության ու չարության զգացումից ծնված։ Այս մի «կտոր» պուճուր շունը պարզվեց՝ բոլորիցս լավ գիտի ՊԱՀԻ իմաստությունն ու իր ուզած մարդուն սեր տալը։ Այդքան բան»,- լուսանկարները մեկնաբանել է Նազենի Հովհաննիսյանը։