Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ընթանում է G20-ի գագաթնաժողովը, որտեղ համաշխարհային գերտերությունների ղեկավարները հավաքվել են քննարկելու կարեւորագույն տնտեսական եւ քաղաքական հարցեր, իսկ նրանց կանայք «համեմատվում են» հանդերձանքներով։
Ինչպես միշտ իր ճաշակով եւ նրբագեղությամբ փայլել է Մելանյա Թրամփը, որը մեկ օրվա ընթացքում հասցրել է ներկայանալ մի քանի լուքով։ ԱՄն-ից մեկնելիս նա ներկայացել է Ralph Lauren ապրանքանիշի հիանալի, շագանակագույն, կաշվե վերարկուով, որն արժե 6.000 դոլար, նույն գույնի վերնազգեստով եւ Derek Lam-ի վառ կապույտ կիսաշրջազգեստով։ Սլացիկ ոտքերին նա կրում էր Manolo Blahnik ապրանքանիշի հիանալի կոշիկները։
Ինքնաթիռից իջնելիս Մելանյան փոխել է մանուշակագույն կիսաշրջազգեստը սպիտակով։ Կարելի է կարծել մանրուք է, սակայն հրաշալի էֆեկտ։
Արգենտինայի նախագահի կնոջ՝ Խուլիանա Ավադայի հետ հանդիպման ժամանակ Մելանյան որոշել է ներկայանալ ավելի ազատ հանդերձանքով․ ծաղկավոր պրինտով ծնկից ներքեւ հասնող զգեստ եւ կանաչ բարձրակրունկներ։ Ի դեպ, Խուլիանան նույնպես հայտնի է իր ոճային լուքերով․ գեղեցիկ, խնամված արգենտինուհին ներկայացել է ճերմակ հագուստով, որը հասարակ է, սակայն շատ թանկ։
Լրագրողների ուշադրությանն արժանացել է նաեւ Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, որը սկզբում սեւ, դասական հանդերձանքով եւ նույն գույնի բարձրակրունկներով էր, իսկ հեռո ներկայացել է սպիտակ կոստյումով։ Մեր կարծիքով ձանրալի է եւ շատ կոնսերվատիվ։
Չնայած ավելի լավ է, քան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի երեւակայությունը կրկին անգամ բավականացրել է միայն հերթական պարկանման պիջակի եւ սեւ տաբատի համար։ Արեւմտյան լրատվամիջոցները հոգնել են գրել նրա հնաոճ կերպարների մասին, իսկ սոցցանցերի օգտատերերը նրան անվանել են «հակակին»։