Դոնեցկի «Շախտիորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հաստատել է Դորտմունդի Բորուսիայի` Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին լուրերը:
«Այն, որ Բորուսիան կապ է հաստատել Շախտիորի հետ իրականություն է: Չգիտեմ, թե հիմա որտեղ է գտնվում Մխիթարյանը, նա իր կապերն ունի իր գործակալի հետ, իսկ գործակալը տեղյակ է բոլոր հարցերի հետ: Բորուսիան ուղարկել է 30 մլն դոլարի առաջարկ:
Երեկ ես կապվել եմ Մխիթարյանի գործակալի հետ և նրան հայտնել ակումբի պաշտոնական դիրքորոշումը, որը կայանում է նրանում, որ պատրաստ է ակումբը վաճառել Մխիթարյանին 30 մլն եվրոյով, եթե գումարը փոխանցվի միանգամից: Այդ առաջակությունը գործում է 10 օրվա ընթացքում: Եթե գոյություն ունի ակումբ, որը ցանկանում է գնել Մխիթարյանին, մենք համաձայն ենք այդպիսի պայմանների հետ»,- այս մասին նշել է Պալկինը, որը խոսքերը փոխանցում է Террикон-ը` հղում կատարելով Футбол հուստաալիքին:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, համաձայն որի Մխիթարյանը ժամանել է Լոնդոն, որտեղից տեղափոխվելու է Լիվերպուլ` համանուն ակումբի հետ պայամանագիր ստորագրելու համար:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					