Խոյ. Բարենպաստ օր է բազմաբնույթ իմպրովիզների, անսովոր գործողությունների, պարկեշտության շրջանակներից դուրս գալու համար: Կարող են ուժեղ զգացմունքներ բորբոքվել, չի բացառված, որ այսօր սկսած ռոմանտիկ հարաբերությունները շրջեն ձեր կյանքը: Պրոֆեսիոնալ պարտավորությունների կատարումը, սեփական և ուրիշի խնդիրների լուծումը ձեզ օգնում են գլխից հանել տագնապալի մտքերը, շեղվել տհաճ հիշողություններից:
Ցուլ. Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում ձեր սիրելի մարդու տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել` դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից։
Երկվորյակ. Ցանկություն է առաջանում մի ինչ որ բան փոխել անձնական կյանքում: Եկել է այն օրերից մեկը, երբ նշանի ներկայացուցիչները աչքի են ընկնում աղետալի անհամբերությամբ` նրանց համար անգամ կարևոր չէ, թե ինչ անել, միայն թե` անել անմիջապես: Եվ բանը ոչ այնքան ինչ-որ առանձնահատուկ խիզախության մեջ է, այլ այն բանում, որ դուք վստահ եք, որ եթե ծագեն տհաճություններ, դուք կկարողանաք ապացուցել, որ դրանցում մեղավորը մեկ ուրիշն է:
Խեցգետին. Աշխատեք զբաղվել հենց այն բաներով, որոնք ձեզ մոտ հետաքրքրվածություն և խանդավառություն են առաջացնում: Ստիպել ինքներդ ձեզ անել մի այնպիսի բան, որը թեկուզև կարևոր է, սակայն հրապուրիչ չէ, այսօր անօգուտ է` դուք ամեն ինչ կխճճեք, ինչ-որ բան կմոռանաք, կնայդայնանաք, իսկ արդյունքն էլ չի արդարացնի թափած ջանքերը:Այստեղ կարևորը չշտապելն է, քանի որ փայլուն գաղափարները դեռևս դեպի ձեր պայծառ գլուխը շարժվելու ճանապարհին են:
Առյուծ. Դրա հետ մեկտեղ էլ նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու գործ ունենալ ծայր աստիճան տհաճ անձնավորությունների հետ, և միայն ձեր հազվագյուտ ինքնավերահսկման ունակության շնորհիվ դուք չեք ասում այն, ինչ մտածում եք: Կարելի է ոչ թանկ կենցաղային տեխնիկա գնել, իսկ ահա հագուստ, աքսեսուարներ և զարդեղեն ձեռք բերելուց ավելի լավ է հրաժարվեք: Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել, մտորել այն բանի շուրջ, թե ինչը կցանկանայիք ձեր կյանքում փոխել:
Կույս. Օրը կնշանավորվի զգալի նվաճումներով, ինչի համար երախտապարտ պետք է լինել առաջին հերթին ձեր նախազգացմանը, որն այսօր չափից ավելի սուր է: Իսկ ահա հաջողությունների և հաղթանակների մասին կարելի է զրուցել: Այսօր կարելի է և նոր գործեր ձեռնարկել, արագ և գերազանց ձևով դրանք ավարտին հասցնել կօգնեն մարդիկ, ովքեր ժամանակին ձեզանից կարևոր օժանդակություն և ծառայություններ են ստացել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ և ռոմանտիկ հրապույրներ:
Կշեռք. Բարենպաստ օր է շփումների, անձնական և գործնական հարցեր քննարկելու համար, միայն թե դուք ներքուստ պետք է պատրաստ լինեք փոխզիջումների, այլ ոչ թե դրանց մասին հայտարարեք` զրուցակցին աշխուժացնելու համար: Դժվար է գերագնահատել պլանավորման կարևորությունը: Անգամ եթե դուք սովորաբար նախընտրում եք չհետևել ոչ մի գրաֆիկի, սա այն օրերից է, երբ պետք է բացառություն անել:
Կարիճ. Օրը բարենպաստ է շփումների համար` դուք այսօր դուր եք գալիս մարդկանց, և նրանք դա չեն թաքցնում: Ամեն կողմից ուշադրության նշանները, հաճոյախոսությունները և նվերները չեն կարող ձեզ անտարբեր թողնել: Օգնությունն ընդունեք միայն նրանցից, ում լիարժեք վստահում եք: Արժե կարգուկանոն մտցնել ձեր ֆինանսական գործերում, պարտադիր վճարումներն անել: Իսկ ահա չպլանավորած գնումներից ավելի լավ է հրաժարվեք:
Աղեղնավոր. Օրը խոստանում է զգալի դրամական մուտքեր` նշանի այն ներկայացուցիչներին, ում գործը կապված է շոու-բիզնեսի և զվարճանքի ինդուստրիայի հետ: Սեփական մտահղացումների իրականացումը պետք կլինի մի փոքր հետաձգել, բարեբախտաբար` կարճատև, քանի որ շատ շուտով դուք դրանց ձեռնամուխ կլինեք նոր թափով: Սակայն հիշեք, որ հաճոյախոսություններ շռայլող մարդիկ միշտ չէ, որ անկեղծ են:
Այծեղջյուր. Այսօր սովորականից ավելի բաց և անկեղծ եք. խուսափում եք ակնարկներից և երկակի ֆրազներից, ինչից շրջապատը սկզբում զարմացած է, իսկ հետո հասկանում է, որ ձեզ հետ շատ հեշտ ու հաճելի է գործ ունենալը: Հնարավոր են անսպասելի ռոմանտիկ խոստովանություններ, չեն բացառվում կյանքում շրջադարձային փոփոխություններ: Առավոտյան առկա վատ ինքնազգացողությունը երեկոյան կկարգավորվի:
Ջրհոս. Ցավոք, դրական էմոցիաներ ստանալու միակ ձևը դա ինքնուրույն դրանց հասնելն է: Այդ խնդրին վերաբերվեք ծայր աստիճան պատասխանատվությամբ` չէ որ խոսքը գնում է ոչ միայն ձեր տրամադրության, այլ` ինքնազգացողության: Օրվա երկրորդ կեսը շատ ավելի հանգիստ և բարենպաստ ժամանակահատված է, ոը խոստանում է ամենատարբեր գործերում բազմաթիվ հաջողություններ:
Ձկներ. Ձեզ հետաքրքրող հարցերը քննարկեք միայն նրանց հետ, ում դա իրոք վերաբերում է, մի բացեք ձեր գաղտնիքները նրանց առջև, ովքեր դեռևս չեն արժանացել ձեր վստահությանը: Բավական է, որ մի աննշան վրիպում թույլ տաք, և անբարյացկամները անմիջապես կկառչեն դրանից, ցանկանալով վարկաբեկել ձեզ, կամ կփորձեն փչացնել այն հարաբերությունները, որոնք ձեզ համար հատկապես թանկ են: