Դեկտեմբերի 4-ին Մարալիկի մոտ ՍՈՒ 25 գրոհիչ ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված օդաչուներին կհուղարկավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում․ այս մասին տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։
Փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: