Անգլիայի ընթացիկ առաջնության մեկնարկից առաջ Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները մասնակցել են սկանդալային երեկույթի։
The Sun-ը հրապարակել է երեկույթի տեսանյութը՝ հայտնելով, որ ֆուտբոլիստներն օգտագործել են ալկոհոլ եւ ուրախացնող գազ։ Երեկույթին մասնակցել են նաեւ աղջիկներ։
Տեսանյութում երեւում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն ուրախացնող գազ չի փորձել։
Երեկույթը տեղի է ունեցել օգոստոսին, ինչից հետո Ունաի Էմերիի գլխավորած թմն Անգլիայի Պրեմյեր լիգայում մեկնարկել էր 2 պարտությամբ։