Թուրքիայում ուսումնամարզական հավաքն անցկացնող «Ակտոբեն» ստուգողական խաղում 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել Սարանսկի «Մորդովիայի» դեմ:

Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանըմասնակցել է ամբողջ հանդիպմանը: Հիշեցնենք, որ Արզումանյանը պայմանագիր կկնքի Ղազախստանի ակումբի հետ, երբ «Ակտոբեն» ու «Յագելոնիան» ավարտեն բանակցությունները:

Ավելացնենք, որ սա այս ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Ակտոբերի» վերջին ստուգողական հանդիպումն էր: