Մայրաքաղաքի հասարակական հանգստի տարբեր վայրերում հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու, ինչպես նաև զբոսանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով, Երևանի քաղաքապետի Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել և առաջարկություններ են ներկայացվել որոշ  փողոցների երթևեկի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ:

Քաղաքապետի որոշմամբ <<Կասկադ>> համալիրին հարակից  Թամանյան փողոցի՝ մինչև Իսահակյան փողոց ընկած հատվածում առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան ժամը 23-ը ավտոտրանսպրոտային միջոցների երթևեկն ու կայանումը ժամանակավորապես դադարեցված է: Տարածքն ամբողջությամբ կահավորված է ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը  տեղեկացրել է, որ վարչության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մշտական հսկողություն են իրականացնում, և վարորդներին տեղեկացվում է գործող նոր կարգի մասին, սակայն հետագայում օրինախախտ վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Քննարկման փուլում են Հյուսիսային պողոտայի՝ Տերյան-Հին երևանցի, Մոսկովյան պուրակին հարակից Գ. Քոչարի փողոցների, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում նման հնարավոր վայրերի երթևեկության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ առաջարկությունները



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					