Հայտնի բրազիլացին գիտի, թե ինչպես կարելի է զբոսաշրջությունից ամենաարժեքավորը վերցնել։
«Ես շուտ հասկացա, որ ճանապարհորդությունը ինձ համար սովորելու ամենալավ միջոցն է։»
Պաուլո Կոելյո
Խուսափեք թանգարաններից
Առաջին հայացքից, այն աբսուրդ է թվում, սակայն եկեք մի քիչ մտածենք։ Եթե դուք հայտնվել եք անծանոթ քաղաքում ավելի լավ չէ՞ ծանոթանալ ներկայի, մարդկանց հետ, այլ ոչ թե այն քաղաքի , որը եղել է հարյուրավոր տարիներ առաջ։
Մենք պարտավոր ենք զգում այցելել թանգարաններ։ Մեզ սովորեցրել է դա, ասես դրա մեջ է կայանում մշակույթը։ Անվիճելի է թանգարանների կարևորությունը։ Բայց դրանց այցելության համար ժամանակ և պատրաստվածություն է հարկավոր։ Դուք պետք է հասկանանք, թե հանուն ինչի եք այցելել թանգարան և ինչ եք ցանկանում գտնել այնտեղ։ Հակառակ պարագայում այդ այցելությունը անիմաստ կլինի։
Շփվեք մարդկանց հետ
Լավագույն էքսկուրսավարները տեղի բնակիչներն են։ Նրանք՝ ովքեր ծնվել և ապրում են այդտեղ։ Ուղղակի դուրս եկեք փողոց, ընտրեք մեկին և ինչ-որ բան հարցրեք։Եթե առաջինը քչախոս լինի, մոտեցեք երկրորդին, երրորդին։
Միայնակ ճանապարհորդեք
Կամ էլ զուգընկերոջ հետ։ Վերջ։ Միայն այս կերպ դուք ետևում կթողնեք ձեր արմատները։ Դուք ճեք կարող զգալ ճանապարհորդության ողջ հմայքը, եթե ուրիշ երկիր գնաք խմբով, անընդհատ նույն լեզվով խոսաք և գնաք այնտեղ ուր կասի էքսկուրսավարը։
Մի գնեք շատ իրեր
Գումար ծախսեք այնպիսի բաների վրա, որոնք չեք կարող կրել ձեզ վրա՝ թատրոնի տոմս, ռեստորաի այցելությունը, էքսկուրսիա։ Եթե ձեզ իրոք հարկավոր է որևէ բան՝ հիշեք հիմա ցանկացած իր կարելի է գնել համացանցի միջոցով։
Ցանկացած ճանապարհորդություն ընկալեք, որպես մեծ արկածախնդրություն
Հենրի Միլլերը ասում էր, որ ավելի կարևոր է գտնել ընդհանրապես գոյություն չունեցող եկեղեցին, քան գնալ Հռոմ և պարտավորված զգալ Սիստինյան կապելա այցելելու համար, որի մասին բոլորը գիտեն և պատմում են։ Այո իհարկե այցելեք Սիքստինյան կապելա։ Բայց մի մոռացեք նաև այցելել նաև ոչ այդքան զբոսաշրջային վայրեր և ուսումնասիրել դրանք։ Զգացեք փնտրելու ազատությունը։