Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:
«Woman’s Club»-ում հանդես եկող մոդել, դիզայներ Լիլի Մորտոն իր Instagram-ում նոր, կրքոտ լուսանկար է հրապարակել, որում շիկահեր գեղեցկուհին կրում է բաց երկնագույն զգեստ՝ առանց ներքնազգեստի։ Վառ դիմահարդարմամբ ներկայացած գեղեցկուհու կերպարը լրացնում են բարձրակրունկները։
Ավելի վաղ իր Instagram-ում գեղեցկուհին լուսանկար էր հրապարակել, որում նա գտնվում էր լողափին։ Լիլին կրում էր դեղին, եթերային, մեջքը բաց զգեստ, որն ընգծել էր նաեւ նրա ոտքերը։ Լուսանկարին կից մոդելը միկրոբլոգի իր հետեւորդներին հարց էր ուղղել։