Երևանի Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների թվում առաջատարը «Իմ քայլը» դաշինքից ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն է:
Նրան հաջորդում են կրկին «Իմ քայլից» Լենա Նազարյանը և Նիկոլայ Բաղդասարյանը:
Tert.am-ը ներկայացնում է յուրաքանչյուր կուսակցությունից ու դաշինքից ամենաշատ քվե ստացած 3 թեկնածուներին: Այսպես՝
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Վիգեն Սարգսյան- 4087 քվե
Արման Սահակյան- 1961 քվե
Արա Ավետիսյան- 335 քվե
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Սուրեն Սահակյան- 424 քվե
Վահե Գևորգյան-177 քվե
Հայարփի Դավթյան- 101 քվե
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Արամ Գրիգորյան- 319 քվե
Պարույր Կարապետյան- 261 քվե
Արթուր Խաչատրյան- 260 քվե
«Իմ քայլը» դաշինք
Տիգրան Ավինյան- 14314 քվե
Լենա Նազարյան- 11300 քվե
Նիկոլայ Բաղդասարյան-9092 քվե
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Գևորգ Գորգիսյան- 1672 քվե
Հարություն Բաբայան- 777 քվե
Մարտիրոս Շահինյան- 745 քվե
Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցություն
Հակոբ Հարությունյան- 210 քվե
Ռուբեն Նահատակյան- 67 քվե
Նանուլի Վարդերեսյան- 58 քվե
«Ազգային առաջընթաց» կուսակցություն
Արտավազդ Իսկանդարյան- 134 քվե
Արմինե Ծառուկյան- 35 քվե
Ռիմա Հարությունյան- 34 քվե
«Մենք» դաշինք
Արտակ Զեյնալյան- 661 քվե
Վարազդատ Ահարոնյան- 473 քվե
Անդրանիկ Ավետիսյան- 183 քվե
«Օրինաց երկիր» կուսակցություն
Վահան Առաքելյան- 130 քվե
Վաղարշակ Մեյրոյան- 111 քվե
Հովհաննես Հովհաննիսյան- 105 քվե
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն
Սերգեյ Կյուրեղյան- 778 քվե
Գոհար Արշակյան- 282 քվե
Հրաչիկ Մարգարյան- 261 քվե
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Տիգրան Ուրիխանյան- 1154 քվե
Մարկոս Հարությունյան- 808 քվե
Զոհրաբ Զոհրաբյան- 632 քվե
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում կայացել են խորհրդարանական ընտրություններ: Ըստ նախնական տվյալների՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.43 % ձայնով: Դաշինքի օգտին քվեարկել է 884 456 ընտրող:
ԱԺ այս ընտրություններին մասնակցում էր թվով 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը: ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1,260,840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է:


