Բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ անդրադարձել են դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Մասնավորապես՝ բրիտանական The Guardian-ը գրում է, որ «բարեփոխիչ» Նիկոլ Փաշինյանը համոզիչ հաղթանակ է տարել այս ընտրություններում: ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ձայների 70.43%-ը:
«Թերթի նախկին գլխավոր խմբագիրը դրամատիկ անցում կատարեց ղեկավարների այն շրջանակից, որոնք 1990-ական թվականների վերջից կառավարում էին Հայաստանում»,- գրում է պարբերականը:
Մինչդեռ BBC-ն Փաշինյանի թիմի հաղթանակը «համոզիչ» է որակում:
Աղբյուրը նաև նկատում է, որ սովորաբար Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են խարդախություններով ու ձայների գնման պրակտիկայով, սակայն դեկտեմբերի 9-ի ընտրությունները լուսաբանող լրագրողները նշել են, որ այս անգամ միանգամայան տարբերվող ընտրությունների հույս են տեսնում:
Միևնույն ժամանակ աղբյուրը մեջբերում է Հանրապետական կուսակցության անդամ, ընտրություններին որպես թեկնածու մասնակցած Արմեն Աշոտյանի տեսակետը, համաձայն որի երկրի բազմակուսակցական ժողովրդավարությունը վտանգում է «հետհեղափոխական էյֆորիան», ինչն էլ նա ենթադրել է տեսնել քվեարկության արդյունքների ամփոփումից հետո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2018/12/10/international-reaction/2868685?fbclid=IwAR2OT52B-mbxxUBSXcUPXJGaVrnRbu_AnDzBNhe0LPN238f-Leb93YQJ9dg