Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարևորի մասին. հիմա Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր ու հետագայի համար վճռական բան պիտի անի: Պիտի ձևավորի պրոֆեսիոնալ, կենսունակ ու «Իմ քայլը» ընտրածների համար ընդունելի կառավարություն:
Չունենալով ուժեղ ընդդիմություն՝ հենց Փաշինյանը պիտի լինի այդ քննադատական հայացք ունեցողը, որ կարողանա առաջ տանել թեʹ մեր պետությունը, թեʹ հենց իր քաղաքական ուժը: Մինչ այս ասում էինք ժամանակավոր կառավարություն ու հասկանում այդ կառավարության գործառույթն ու նպատակը: Նոր կառավարությունից ակնկալիքներն այլ են: Նաև այլևս ոչինչ չի խանգարում մաքրել դաշտը, համակարգ փոխել: Ժողովուրդն է տվել այդ մանդատը: Դուխով ու իմաստությամբ»: