Խոյ. Հաջողության համար դուք պարտական եք ձեր հմայքին` դրա շնորհիվ եք դուք ստանում օգնություն, երբ դրա կարիքն եք զգում, իսկ սխալներն էլ մնում են աննկատ: Կարելի է նոր գործերի ձեռնամուխ լինել, որոնք ստեղծագործական մոտեցում և ոչ ստանդարտ որոշումներ են պահանջում: Պետք չէ անհանգստանալ, եթե նախօրոք մշակած որոշ պլաններից ստիպված լինեք հրաժարվել: Անսպասելի հանդիպումը կարող է էական դրական փոփոխություն մտցնել ձեր կյանքում:
Ցուլ. Հնարավոր են զգալի դրամական մուտքեր և նույնքան զգալի ծախսեր: Հաջող կլինեն խոշոր գնումները, կարելի է տրանսպորտային միջոցներ ձեռք բերել: Անձնական հարաբերություններում վատ չի լինի մի փոքր թարմություն մտցնել:Ձեր հնարավորությունների ճիշտ գնահատումը օգնում է հիմար վիճակի մեջ չընկնելուն: Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր իրենց պահում են այնպես, որ կողքից կարող է հիմարություն թվալ։
Երկվորյակ. Այսօր դուք հաճույքով նոր ծանոթություններ եք հաստատում: Զգույշ եղեք` դուք շատ արագ եք կապվում նոր մարդկանց հետ, առանց մտածելու, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ: Արդյունքում ռիսկ կա ընկնել հիմար իրավիճակների մեջ և դառնալ շատ տխուր ռոմանտիկ պատմությունների հերոս: Շանս կա հաջողության հասնել մի ինչ-որ բարդ ու խճճված գործում: Եթե դուք օգնության կարիք եք զգում, ապա անմիջապես այն ստանում եք` հարկ չի լինում խնդրել:
Խեցգետին. Օրվա ընթացքում կարող են բարդ իրավիճակներ ծագել ընտանիքում, սակայն դուք շատ ճկուն ձևով հարթում եք սուր անկյունները, գտնում եք ցանկացած խնդրի լուծման տարբերակն առանց կոնֆլիկտի: Պետք է խոստովանել, որ դրա համար ստիպված եք լինում զոհաբերել ձեր շահերը: Սակայն պետք է պատրաստ լինեք այն բանին, որ ձեզ ցուցաբերած ծառայությունների դիմաց պետք կլինի թանկ գին վճարել:
Առյուծ. Լավ օր է կոմերցիոն գործունեության, ինչ-որ բիզնես գաղափարներ կյանքի կոչելու համար: Ուղևորությունների արժե մեկնել միայն այն դեպքում, եթե դրանք ձեզ էական եկամուտ ապահովեն: Դուք չեք վախենում դժվարություններից և նորերը չեք ստեղծում ձեր գլխին, ուղղակի ընթանում եք դեպի նպատակը և հասնում դրան։ Հետևեք, որպեսզի նրանք չշեղվեն ճանապարհից` շուտով ձեզ դաշնակիցներ պետք կգան:
Կույս. Բարենպաստ օր է ռոմանտիկ ուղևորություն սկսելու համար: Հնարավոր են չպլանավորած ծախսեր: Գնումները հաջող կլինեն, սակայն դրանց պատճառով դուք պետք է ստիպված լինեք մասամբ սահմանափակել ծախսերը: Հաճոյախոսւթյուններին կարելի է վերաբերվել ամենայն լրջությամբ` այսօր շրջապատի մարդիկ դա միանգամայն անկեղծ են անում:
Կշեռք. Հարմար օր է փոքրիկ, սակայն թանկարժեք իրեր գնելու համար, օրինակ` զարդեղեն կամ հազվագյուտ դրամանիշեր: Դուք անում եք ամեն ինչ, որպեսզի ռոմանտիկ ժամադրությունն անցնի անսովոր, սակայն չափից ավելի եք ջանք թափում, և ձեզ կարող են կասկածել ոչ անկեղծ լինելու մեջ: Կարելի կլինի գրեթե անհավանական հաջողությունների հասնել` ձեզ համար մի ինչ-որ նոր ոլորտում:
Կարիճ. Հնարավոր են տեղեկություններ մարդկանցից, ում դուք վաղուց չեք տեսել: Շանս կա վերականգնելու ձեզ համար ինչ-որ կարևոր հարաբերություններ, ընդ որում այս անգամ դրանք կզարգանան նախկինի համեմատ շատ ավելի ներդաշնակ: Ամեն ինչ դնելով դարակների վրա, դուք ոչ միայն հաճույք եք ստանում դրանից, այլև`հասկանում եք, թե ինչ է պետք անել հետագայում:
Աղեղնավոր. Պետք չէ կարծել, թե այսօր տեղի ունեցող իրադարձություններում առկա է ինչ-որ խորամանկ ու քողարկված ենթատեքստ, կամ գաղտնի պատճառներ` աստղերն ուղղակի ձեր նյարդերի հետ են խաղում: Ձգտելով ամեն ինչում քողարկված իմաստներ գտնել, դուք պահերով կհայտնվեք տհաճ իրավիճակներում: Օրվա երկրորդ կեսին իրադրությունը մի փոքր կփոխվի. դուք հաճելի տեղեկություններ կստանաք ձեզ համար թանկ մարդկանց մասին:
Այծեղջյուր. Հարմար օր է ուրիշների խնդիրները լուծելու համար, իսկ տարեց ու կրտսեր ազգականների մասին հոգ տանելը ձեզ հաճույք է պատճառում:Դուք ձգտում եք ինչ-որ փոփոխոթյուն մտցնել ձեր կյանքում` աշխարհի ծայրը կուղևորվեիք կամ հիանալի ժամանակ կացնկացնեիք մի որևէ երեկույթին, սակայն, ավաղ, հետաքրքիր առաջարկություններ չկան: Եթե մի որևիցե հետաքրքիր բան չհորինեք, ապա օրվա երկրորդ կեսին տրամադրությունը լրջորեն կվատանա:
Ջրհոս. Հարմար օր է համերգադահլիճ այցելելու համար, ընդ որում, նախապատվությունը պետք է տալ դասական երաժշտությանը: Խուսափեք չպլանավորած ծախսերից, դուք շատ եք շտապում բաժանվել փողերից, այնինչ դրանց համար կարելի է արժանի կիրառություն գտնել: Ձեզ հաջողվում է աշխարհը դարձնել ավելի լավը, վերականգնել արդարությունը, օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդուն:
Ձկներ. Օրը կլինի շատ հագեցած, սակայն դուք հոգնածություն չեք զգա, քանի որ օգտակար գործունեությունը ձեզ եռանդով է լիցքավորում: Ձեզ այցելում են այն աստիճան անսովոր գաղափարներ, որ անգամ ձեզ թվում է, թե դրանք իրականացնելն անհնար է: Սակայն պետք չէ հապճեպ եզրահանգումներ անել` օրվա վերջին բարենպաստ հանգամանքներ կստեղծվեն ամենահամարձակ գաղափարների իրականացման համար: