ԲՀԿ-ի կողմից Երեւանի Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում առաջադրված ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարում է, որ իրականում ավելի շատ ձայն է ստացել, քան արձանագրվել է:

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Իրականում ձայներս ավել են.


Մի շարք տեղամասերում պահանջել եմ վերահաշվարկ իրականացնել, եւ արդեն 9/12 տեղամասում քվեաթերթիկների պարկը բացելուց եւ վերահաշվարկի արդյունքում ստացածս ձայները 6-ով ավելացել են։

Օրենքով սահմանված կարգով գործընթացը զարգանում է։

Շարունակելի»:

Հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ նա հայտարարել է, որ թիվ 4 ընտրական տարածքում ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: «Միեւնույն ժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ առաջին տեղում եմ Երեւանի բոլոր 4 ընտրատարածքներում, որոնք ընգրկում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները»,- գրել էր նա:

Այդուհանդերձ, նշեց, որ թիվ 4 ընտրական տարածքից ԲՀԿ-ն ոչ մի պատգամավոր չի ունենա, իսկ Վահե Էնֆիաջյանը պատգամավոր կդառնա ԲՀԿ համապետական ցուցակով: