Տվերի շրջանի Կոնակովսկիի հրշեջ-փրկարարական կայազորի ղեկավար Էրիկ Մինասյանը 11 մարդու կյանք փրկելու համար դարձել է հաղթող «Տարվա մարդ» մրցույթում՝ «Պատիվ և պարտականություն» անվանակարգում։ Այս մասին հայտնում է rusarminfo-ն:
«Չկա ավելի ազնիվ բան, քան կարիքավորներին օգնելը: Ես հպարտ եմ, որ կարողացել եմ արդարացնել իմ ղեկավարների սպասելիքները: Սակայն, դու ինքդ, երբեք չես կարող միայնակ անել ամեն ինչ։ Պետք է ունենաս թիմ, անձնակազմ, որին վստահում ես և ով վստահում է քեզ»,-ասել է Մինասյանը:
Նշվում է, որ Մինասյանն անցել է ծառայության 2007 թվականից, ղեկավարել և մասնակցել է ավելի քան 100 հրդեհների մարման գործողություններին և անձամբ փրկել է 11 մարդու կյանք: Նա նաև պարգևատրվել է երրորդ աստիճանի մեդալով՝«Լավագույն ծառայության համար»:
Նյութի աղբյուրը՝ Analitik.am



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					