Երգչուհի Անահիտ Սիմոնյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել։

Սեւ-սպիտակ լուսանկարում Անահիտ Սիմոնյանը բաց գույնի ջինսե տաբատ է կրում եւ սպիտակ շապիկ։ Հրապարակումը յուրօրինակ կերպ է մեկնաբանված. «Հենց այն պահին, երբ հոգնում ես ամեն բան նորից սկսել, երբ դադարում ես հավատալ մարդկանց, զգացմունքներին եւ դրանց անկեղծությանը, հայացքով կբախվես մարդու հետ։ Այդ հայացքը կջնջի անցյալը եւ նոր կյանք կնվիրի։ Դու նրան կճանաչես հարյուր հազարավորների շարքում, նույնիսկ հետեւից։ Դուք կարիք չեք ունենա միմյանց պատմել անցյալի մասին. նա արդեն իսկ գիտի ամեն ինչ քո մասին։ Գիտի եւ զգում է։ Ամենակերեւոր ազդակը, որ դուք կզգաք, այն անփոխանցելի թեթեւությունն է, որը կզգաք ծանոթության առաջին վայրկյաններից։

 

Ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել. չէ՞ որ այդ անծանոթն ամբողջ կյանքում քո մեջ է ապրել՝ գրքերում, որոնք կարդացել եք, ֆիլմերում, որոնք սիրում եք կրկին դիտել, երբ միայնակ եք, երգերում, որոնք լսում եք տարիներ շարունակ։ Դուք նրան որոնել եք նախկին բոլոր հարաբերություններում եւ հարազատ մարդկանց մեջ, բայց սխալվել եք։

 

Երբ միասին եք, ձեզանից յուրաքանչյուրն ուժեղ է, ինչպիսին երբեք չի եղել։ Եվ անկախ բոլոր վեճերից եւ դժվարություններից, որոնք կհանդիպեն ձեր ճանապարհին, դուք միասին կլինեք, քանի որ կամավոր կապված եք ամուր շղթաներով։ Քո մարդը քեզ երբեք միայնակ չի թողնի դժվարության պահին։ Եթե կորցնես ամեն ինչ, եթե ծանր հիվանդանաս, կիմանաս, որ նա կանգնած է քո կողքին։ Հենց այդ վայրկյանից դու այլեւս միայնակ չես լինի եւ երբեք չեք համաձայնի ավելի քիչն ունենալ»,- գրել է նա։