Ռուսական շոու-բիզեսը շարունակում է խենթանալ։ Երբ թվում է, թե այլեւս հնարավոր չէ ավելի վատ բան անել, որ առջեւում անդունդ է, հայտնվում է աներեւակայելի մի բան։ Գռեհկության առումով միմյանց փորձում են գերազանցել հատկապես հին գվարդիայի աստղերը։ Ամենայն հավանականությամբ դրանք նախկին ճանաչումը վերադարձնելու հուսահատ փորձեր են։

 

Super կայքում տեսանյութ է հրապարակվել, որն արվել է Ստաս Կոստյուշկինի նոր տեսահոլովակի նկարահանման ընթացքում։ Տեսահոլովակը նկարահանվել է «Плохой Мишка» երգի հիման վրա։ Ռեժիրսորի «հանճարեղ» գաղափարով՝ երգիչն ամբողջությամբ մերկ է, նրան նկարահանում է Լոլիտա Միլյավսկայան, ով տեսանյութի այդ մասին «հայնտում է» լրագրողներին։

 

Տեսանյութում երեւում է, որ 55-ամյա Լոլիտա Միլյավսկայան, անհարմար է զգում իրեն։ Նա նույնիսկ մի քայլ ետ է անում։ Ստաս Կոստյուշկինի «արժանիքները» ձեռքով ծածկում է նրա կինը՝ Յուլիան, ով նստած է արտիստի ետեւում։

Ըստ տեղեկությունների՝ տեսանյութում կհայտնվի նաեւ սկանդաային շոումեն Անդրեյ Մալախովը, ով տեսահոլովակի ավարտին հանդիսատեսին կհայտնի, որ Կոստյուշկինն իր «Прямой эфир» թոք-շոուի նոր թողարկման հերոսն է եւ հանդիսատեսին կոչ կանի պահպանել իրենց ու մտերիմներին։

 

Նման տեսանյութից հետո ամենայն հավանականությամբ դրա անհրաժեշտությունը կլինի։ Հատկապես Լոլիտա Միլյավսկայային, ով այս տարի պաշտոնապես թոշակառու է դարձել. այդ տարիքում նման սթրեսը նրա համար կատակ չէ։

 

Համացանցում արդեն խոսում են այն մասին, որ տեսահոլովակն էտապաժայի ու սկանդալային կլինի։ Դա արդեն իսկ հասկանալի է։ Այս առումով Լոլիտան եւս հաջողություններ է գրանցել։ Նա մեկ շոկի է ենթարկում սեռափոխության մասին համարձակ հայտարարություններով, մեկ բեմ է դուրս գալիս Ջենիֆեր Լոպեսի ոճով՝ մարմինն ընդգծող բոդիով։ Նախորդ տարի էլ նա ծեծի էր ենթարկել Մալախովին եւ Կոստյուշկինին։