Քիչ առաջ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով կառավարության դիմաց պարբերաբար անցկացվող ցույցերից, նշեց, որ հաճախ ցուցարարներին ուղղորդում են չինովնիկները, քանի որ նրանք շատ հարցեր թողնում են անպատասխան, փոխարենը նրանց ասում են, թե ինչ անենք, կառավարությունը պետք է որոշում ընդունի:
«Սա անթույլատրելի է. մարդկանց ուղղորդում են որ գան կառավարության դիմաց ցույց անեն: Ես հանձնարարել եմ բոլոր նախարարներին իրենց ոլորտներին վերաբերող հարցերը ուսումնասիրել»,-իր խոսքում նշեց ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ նախորդ նիստին հայտարարել էր, որ որևէ հարց, որ հնչում է կառավարության հասցեին, չպետք է անպատասխան մնա:
«Հազարամյակների մարտահրավերներ ծրագրի հետ կապված խնդիր կա, քանի որ 14 մլն դրամ է ծախսվել է դասախոսությունների վրա, ինչը տարբեր խոսակցությունների առիթ է դարձել: Ներկայացվում են տարբեր ենթատեսքստերով, թե այդ միրջոցները փոշիացվել են, պետք է վերացնենք այս քաղաքական սպեկուլյացիաների հիմքերը, որոնցից օգտվում են ոչ բարեխիղճ լրագրողները: Պայմանագրերը կնքված են եղել 2007թ-ին, երբ պայմանագրերը կնքված չեն եղել, արդյունքները գնահատվել են խիստ արդյունավետ, թե ինչ ենթատեքստեր են որոնվում, դա հասկանալի չէ: Հասկանանք, թե ինչ խնդիր կա կապված 14մլն-ի հետ»-նշեց ՀՀ վարչապետը:
Վարչապետը խիստ հրահանգներ տվեց
