Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դուբլի հեղինակ դարձավ «Սաութհեմփթոնի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 17-րդ տուրի խաղում:

Սաութհեմփթոնում ընթացող հանդիպման 53-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագը հաշիվը դարձրեց 2:2: Հենրիխի հարվածից հետո գնդակը դարպասում հայտնվեց անդրադարձից հետո: Ընթանում է երկրորդ խաղակեսը:

Մխիթարյանը «Արսենալի» առաջին պատասխան գոլը խփել էր 28-րդ րոպեին՝ աչքի ընկնելով գլխի հարվածով:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը գոլերի քանակը հասցրեց 4-ի:

«Արսենալը» խաղում է հետեւյալ մեկնարկային կազմով. Բերնդ Լենո, Էկտոր Բելերին, Շտեֆան Լիխշտայներ, Լորան Կոսելնի, Նաչո Մոնրեալ, Մատեո Գենդուզի, Գրանիտ Ջակա, Լուկաս Տորեյրա, Հենրիխ Մխիթարյան, Ալեքս Իվոբի, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ: