«Կոնգրես» հյուրանոցի գործով Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարցաքննվել է:
Այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ Սեդրակ Քոչարյանը վկայի կարգավիճակ ունի:
Այս դեպքով քրեական գործ է հարուցվելՀՀ ՔՕ 190 հոդվածի հատկանիշներով (փողերի լվացում): Քրեական գործի շրջանակներում մեղադրյալներ չկան:
Հիշեցնենք, որ հայտնի գաղտնալսման հրապարակումից հետո ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ասաց, որ իրենք փաստեր ունեն, որ «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ այդ սխեման կապված է Քոչարյանի ընտանիքի հետ:
Ավելի ուշ՝ Արթուր Վանեցյանը պարզաբանեց, որ էմոցիոնալ.հայտարարություն է արել, խոսքը ոչ թե կաշառքի, այլ փողերի լվացման մասին է: ԱԱԾ տնօրենը նշեց որ առաջիկայում այս գործով այլ մանրամասներ եւս կհայտնեն: «Գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ եւ առաջիկայումայդ գործով կտրվի անհրաժշետ տեղեկատվություն»,- հավելեց ԱԱԾ տնօրենը: