Դոկտեմբերի 16-ի կեսօրին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի զինվոր։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նա հոսպիտալ է տեղափոխվել աչքի մասում ստացած հրազենային վնասվածքով եւ, ըստ տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Տեղի բժիշկներն առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել ու հիմա պատրաստվում են վիրավոր զինվորին տեղափոխել Երեւանի Մուրացանի հոսպիտալ։
Աղբյուրի հետ զրույցում զինվորի մայրն ասել է, որ որդին Էրեբունու զինկոմիսարիատի կողմից է զորակոչվել բանակ. «Երեկ զանգահարեցին մեզ ու ասացին, որ գնացեք զինկոմիսարիատ, երեխայի փաստաթղթերը ստացեք եւ գնացեք Մուրացանի հոսպիտալ. ձեր տղային Արցախից տեղափոխում են այնտեղ։ Թե ինչն է եղել պատճառը եւ ինչ պայմաններում է մեր տղան, ում ազգանունը Վահրանյան է, հրազենային վնասվածք ստացել, մենք դեռեւս չգիտենք։ Այս պահին մեզ միայն հետաքրքրում է երեխայի ճակատագիրը»,-ասել է մայրը: