«Միսս տիեզերք» մրցույթի հաղթողը 24-ամյա ֆիլիպինուհի Կատրիոնա Գրեյն է։ Եզրափակիչը կայացել է Բանգկոկում։
Գրեյը Love Yourself կազմակերպությունում զբաղվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարով, ինչպես նաեւ կամավորական աշխատանքով Young Focus կազմակերպությունում։
Այս տարի մրցույթին երկու հայուհի էր մասնակցում՝ Հայաստանի ներկայացուցիչ Էլիզա Մուրադյանը եւ մոդել Լարիսա Պետրոսյանը, ով ներկայացնում էր Վրաստանը։
Ի դեպ, այս տարի մրցույթին առաջին անգամ մասնակցել է տրանսգենդեր։ Իսպանիայի 25-ամյա ներկայացուցիչը, ով նախկինում տղամարդ է եղել, մանուկ հասակից հասկացել է, որ նման չէ բոլորին։
Հիշեցնենք, որ մրցույթի պատրաստությունը սկսվել է սկանդալով. «Միսս ԱՄՆ 2018» տիտղոսակիր Սառա Ռոուզ Սամերսը ծաղրական արտահայտություններ էր արել իր Instagram-ի ուղիղ եթերում Սամերսը ծաղրել է ասիացի գեղեցկուհիների անգլերենի իմացությունը։ ասիացի մրցակիցների հասցեին։