Դեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը:

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանր:


Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արտակարգ դեպք Արցախում. զինվորին աչքի հատվածում հրազենային վնասվածքով տեղափոխել են հոսպիտալ