Թունիսում դատարանը վերանայել է Femen շարժման երեք ակտիվիստների` գերմանուհու և երկու ֆրանսուհիների գործը: Դատարանի պատիժը մեղմացվել է մինչ պայմանականի և աղջիկները կարող են ազատվել մոտակա ժամանակներում: Այս մասին հայտնում է France Presse` հղում կատարելով իրավապաշտպան Սուհեյբա Բահրիին:
Հիշեցնենք, որ դատարանը Եվրոպայից Femen շարժման երեք ակտիվիստները դատապարտվել են երեք ամիս և մեկ օր ազատազրկման այս տարվա մայիսին Արդարադատության նախարարության մոտ կիսամերկ ակցիային մասնակցելու մեղադրանքով: Դատարանը ակտիվիստներին մեղավոր էր ճանաչել հասարակական բարոյականության նկատմամբ ոտնձգության և ոչ պատշաճ վարքագծի մեջ:
Հիշեցնենք, որ Femen շարժման ակտիվիստները Պոլինը, Ջոզեֆինան և Մարգարիտան(գերմանուհին և երկու ֆրանսուհին) ձերբակալվել էին մայիսի 29-ին Թունիսի մայրաքաղաքում Արդարադատության նախարարության մոտ կսիամերկ ակցիա անցկացնելու ժամանակ: Սկանդալային շարժման ակտիվիստները Թունիսում ակցիա էին կազմակերպել ի պաշտպանություն Femen շարժման մեկ այլ մասնակցի Թեյլոր Ամինայի: