ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ընդունել է Սիրիայի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
«Սիրիան Լիբիա չէ: Սիրիան տարբերվում է Լիբիայից շատ ձևաչափերով: Սիրիայում կոնֆլիկտը կարող է վտանգավոր լինել ամբողջ տարածաշրջանի համար, քանի որ այն ուժ է տալիս էքստրեմիստներին և պոտենցիալ կերպով աջակցում է ահաբեկչությանը»,- այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը Քուբեյթում բանակցությունների ժամանակ:
Պետքարտուղարի կարծիքով Սիրիայում կոնֆլիկտի տարբերությունը Լիբիայի հետ համեմատած արտաքին ուժերի միջամտությունն է` որպես օրինակ նշելով Հեզբոլլահ շարժումը:
«Ես մտածում եմ, որ շատերն են հասկանում, որ կոնֆլիկտի ռազմական լուծումը հնարավոր չէ: Իսկ այդ դեպքում նրանք, ովքեր պատասխանատվություն ունեն և ովքեր պարտավոր են լինել դիվանագիտության միջնորդներ, պետք է ամեն ինչ անեն հարցի դիվանագիտական լուծման համար»,- Քերիի խոսքերն է մեջբերում Arab News գործակալությունը:
Միևնույն ժամանակ Բարաք Օբամայի խորհրդականները ԱՄՆ-ի Կոնգրեսում անցկացնում են լարված խորհրդակցություններ Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ կապված: Ամերիկյան իշխանությունները արդեն մեկ ամիս է` քննարկում են Սիրիա զենքի ուղիղ մատակարարման սկզբի հնարավորությունները: Իռլանդիայում Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այդպիսի մատակարարումների մասին:
Սակայն գործադիր իշխանության նախաձեռնությունը հանդիպել է անսպասելի ընդդիմության ամերիկացի հանրապետականների կողմից, որոնցից շատերը կապ ունեն ուժային համակարգերի հետ: