Դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում. գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, ով բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատի կողմից, հաղորդում է Shamshyan.com-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ հոսպիտալի բժիշկներին հաջողվել է փրկել զինվորի կյանքը, սակայն նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել։