ՀՀ ՊՆ N զորամասում դեկտեմբերի 17–ին 19–ամյա զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

 Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ նախնական տվյալներով, մարտական հերթապահության դիրքում զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել ծնոտի շրջանում՝ իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցի հետեւանքով։


«Զինծառայողն անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ։ Նախնական տվյալների հիման վրա հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110–րդ հոդվածի 1–ին մասով։ Միաժամանակ մշակված են տարբեր աշխատանքային վարկածներ, որոնցից յուրաքանչյուրի ուղղությամբ տարվում է քննություն»,– ասաց Սոնա Տռուզյանը։

Նշենք, որ 19–ամյա Անդրանիկ Հովհաննիսյանի վիճակը ծանր է, նա տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։