Երգչուհի, դիզաներ Անահիտ Սիմոնյանը ներկայացել է ոճային կերպարով։
Երիտասարդ երգչուհին Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել։ Նա կրում է սեւ, թափանցիկ բլուզ, որը համադրել է վանդակավոր կիսաշրջազգեստի հետ։ Վանդակավոր հագուստն, ի դեպ, այս սեզոնի թրենդերից մեկն է։
Ավելի վաղ միկրոբլոգի Story հատվածում Անահիտ Սիմոնյանը պատասխանել էր իրեն ուղղված հարցերին եւ հայտնել՝ ինչպես է ծանոթացել ամուսնու՝ երգիչ Հայկոյի հետ։ «Ծանոթացել ենք համերգներից մեկի ընթացքում, քանի որ երկուսս էլ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ ենք։ Հասկանալու համար, որ հենց նա է այդ մարդը, երկար ժամանակ չհապանջվեց։ Սիրտս պարզապես ասաց՝ այո՛»,- գրել էր երգչուհին։