«Վիլեմ Երկրորդի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մեկնաբանել է ֆուտբոլի Հոլանդիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում ԱՖԿ ակումբի նկատմամբ տնային հաղթանակը: «Վիլեմ Երկրորդը» հաղթել էր 3:0 հաշվով եւ դուրս եկել հաջորդ փուլ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը գոլի հեղինակ էր դարձել 39-րդ րոպեին:
«Լավ էի զգում ինձ: Արդեն մի քանի հանդիպում եմ անցկացրել վնասվածքից հետո: Որքան շատ ես խաղում, այնքան լավ ես զգում քեզ:
Նախկինում եւս հանդես եկել էի 10 համարի դիրքում, դա նորություն չէր ինձ համար: Այս մարտավարությունը վատ չի աշխատում, եւ այստեղ դա այլ դիրք է: Նախապատվություն չունեմ, թե որ դիրքում կխաղամ: Ձգտում եմ առավելագույնը ներդնել բոլոր խաղային դիրքերում»,- Արաս Օզբիլիսի խոսքը մեջբերում է bd.nl-ն:
Հիշեցնենք, որ այդ խաղում Օզբիլիսը մեկնարկային կազմում հանդես էր եկել 62 րոպե, իսկ դաշտի տերերը բոլոր գոլերը խփել էին առաջին խաղակեսում:
En dat is interview nummer 6, pff...