Լուսինե Թովմասյանն այս օրերին ընտանիքի հետ հանգստանում է Մալդիվներում և վայելում արևային օրերը: Հաղորդավարուհի-մոդելը պարբերաբար լուսանկարներ է հրապարակում, որոնք մակագրում է այսպես. «Փոքրիկ ուրախություններ կան, որոնք չափազանց զբաղված լինելու պատճառով չենք նկատում, միշտ թողնում ենք «հետո»-ին: Իսկ կյանքն այն է, ինչ տեղի է ունենում հիմա, հենց այս պահին: Գնահատե՛ք ամեն ակնթարթը: Ի վերջո, ամեն ինչ մեր ձեռքերում է»։