Հայաստանում դեկտեմբերի 20-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, իսկ գիշերը՝ առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ:


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում դեկտեմբերի 20-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով, իսկ գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է -1+1, իսկ վաղը ցերեկը՝ +5+7 տաքություն։

Եղանակը մարզերում՝

Շիրակի մարզ՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+5,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+5,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +3+5,

Գեղարքունիքի մարզ՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+5,

Լոռու մարզ՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +3+7,

Տավուշի մարզ՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +4+8,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+5,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +5+7,

Արարատի մարզ՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +5+8,

Արմավիրի մարզ՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +5+8,

Վայոց ձորի լեռներ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+5,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +5+8,

Սյունիքի դաշտավայր՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +7+10,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +3+7,

Արցախ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+9։