Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային կտուգանի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո Ինստագրամում հրապարակման համար:
Պորտուգալացի մասնագետի հեռացումից հետո Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը հրապարակել էր իր քմծիծաղով լուսանկարը, որը րոպեներ անց հեռացրել էր:
Անգլիական ակումբը դա որակել է որպես անհարգալից վերաբերմունք եւ որոշել տուգանել Պոգբային:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի կիսապաշտպանի ու Մոուրինյոյի հարաբերությունները լարված էին վերջին շրջանում:
55-ամյա Մոուրինյոն անգլիական ակումբը գլխավորում էր 2016 թվականից: Այդ ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Պորտուգալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020 թվականի հուլիսը:
Մինչեւ այս մրցաշրջանի ավարտը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել է նորվեգացի մասնագետ Ուլե-Գունար Սուլշերը, որը մանչեսթերյան ակումբում խաղացել է 1996-2007-ը: