Երգչուհի Գլյուկոզան «Фэншуй» երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանման շրջանակներում նետվել է չորրորդ հարկից։ Տեսահոլովակում երգչուհին ներկայացել է անսպասելի կերպարներում։ Սյուժեն բավական պարզ է՝ հերոսուհին, հոգնելով սիրելիի դավաճանություններից, որոշում է վրեժխնդիր լինել։ Սյուժեն պատկերելու համար Նատալյան ստիպված է եղել կտրուկ փոխվել եւ նետվել չորրորդ հարկից։ Այդ նպատակով նկարահանումներից երկու շաբաթ առաջ երգչուհին մարզվել է։


«Նատաշայի եւ ամբողջ նկարահանող խմբի համար ամենադժվարն այդ ցատկն էր։ Ավելի ճիշտ ոչ թե ցատկը, այլ նկարահանման պայմանները։ Նկարահանումներն արվել են ատավոտյան ժամը 5-ին, մութ էր, շատ ցուրտ, մենք արդեն իսկ հոգնել էինք, նաեւ ձյուն տեղաց»,- տեսահոլովակի ռեժիսորի խոսքերը մեջբերում է «7Дней»-ը։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ГЛЮКОЗА (@chistyakova_ionova)

Նատալյային հաջողվել է ամեն ինչ պրոֆեսիոնալ կերպով անել։ «Մենք ամեն բան այնպես էինք կազմակերպել, որ արտիստուհու անվտանգությանը ոչինչ չսպառնա։ Նա հմտորեն կառավարում էր ապահովորության համար նախատեսված պարանը եւ հասկացել էր գլխավոր կանոնը՝ պետք չէ վախենալ։ Այդ դեպքում ամեն ինչ կստացվի»,- հավելել է մասնագետը։