«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» դափնեկիր Լուսինե Թովմասյանն իր միկրոբլոգում ամուսնու հետ լուսանկար է հրապարակել հանգստի վայրից։
Լուսանկարը տեղադրված է Story բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է։ Հրապարակումը մեկնաբանված չէ, դրանում Լուսինեն լողազգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։
Ավելի վաղ Լուսինե Թովմասյանը լուսանկար էր տեղադրել, որում հեծանիվ էր վարում։ «Հեծանիվ նստիր ու ու շարժվիր առաջ՝ հետեւում թողնելով այն ամենն, ինչ չի ստացվել: Ու շատ շուտով կբացահայտես, որ անհաղթահարելի խոչընդոտներ չկան: Կյանքը չընդհատվող շարժում է: Գնացինք»,- մեկնաբանություններում գրել էր Լուսինե Թովմասյանը։