«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան իշխանությունների և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի միջև ծավալված հակամարտության արդյունքում տուժածներից մեկը Կարեն Սարգսյանն է՝ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին, որը զբաղեցնում էր Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի պաշտոնը, բայց ստիպված եղավ ազատվել այդ պաշտոնից, քանի որ իշխանությունների «դատաստանից» հետո Լյովա Մնացականյանին չէին կարող անպաշտոն թողնել և նշանակեցին ԱԻՊԾ-ում։

Արցախում վրդովված են, որ Կարեն Սարգսյանը «չուժոյ պախմել» զրկվեց պաշտոնից, թեպետ, ասում են, լավ էր աշխատում։ Նրա սիրտն էլ չկոտրելու համար նշանակել են Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: