Այստեղ կպատմենք թե ինչպես կարելի է մաքրել թոքերը ծխելուց հետո։ Այս բաղադրատոմսերը կարող են բարելավել այն մարդկանց ինքնազգացողությունը՝ ովքեր թողել են ծխելը և ովքեր մտածում են իրենց ինքնազգացողության մասին։
Վարսակ
Մեկ բաժակ վարսակի վրա 0,5 լիտր կաթ լցրեք և եռացրեք։ Դրանից հետո մինչ տարողության կեսը գոլորշիացրեք ստացված զանգվածը։ Արդյուքնում պետք է ստացվի կես բաժակ թանձր լուծույթ։ Այս լուծույթը հարկավոր է խմել տաք վիճակով՝ մեկ անգամից։ Այս գործընթացը կրկնեք օրեկան երեք անգամ՝ 30 օրվա ընթացքում։ մոտավորապես 5-7 օրվա ընթացքում կսկսվի թոքերի մաքրումը․ այս ժամանակահատվածում ձեզ կարող է անհանգստացնել հազը։
Կաթ
Թոքերը մաքրելու համար խորհուրդ է տրվում քնից առաջ տաք կաթ խմել։ Ազդեցությունը կրկնապատկելու համար կաթի մեջ կարելի է մեկ թեյի գդալ մեղր լցնել ։