Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Մանվել Գրիգորյանին: Նա դուրս է եկել Երեւան ՔԿՀ-ից ու հեռացել: Դատելով կադրերից՝ նրա վիճակն այնքան էլ օրհասական չէր, ինչպես պարբերաբար ահազանգում էին նրա փաստաբանները. նա դուրս է եկել եւ արագ նստել մեքենա ու հեռացել:
Էջմիածնում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են արել դատարանի որոշման կապակցությամբ եւ ասել, որ շարունակելու են բողոքի ելույթները:
Մինչ դատարանի այս որոշումը տեղեկություն էր հրապարակվել, որ մանվել Գրիգորյանը պատրաստ է իր ահռելի ունեցվածքի մի մասը վերադարձնել պետությանը:
Մանվել Գրիգորյանին ազատ արձակելը հանրության մի զգալի մաս բացասական է ընդունում: Խնդիրն իհարկե միայն իրավական կողմը չէ, ավելին, այստեղ ամեն ինչ պետք է լինի բացառապես օրինականության սահմաններում: Խնդիրը բարոյական-հոգեբանական հարթության մեջ է, որը հնարավոր չէ սահմանել օրենքներով ու փաստաթղթերով:
Բանն այն է, որ Մանվել Գրիգորյանի պատերազմի եւ հետպատերազմական շրջանի արարքների մասին Հայաստանում ու Արցախում բոլորը գիտեն: Տուշոնկաները խիստ խորհրդանշական էին այն առումով, որ հենց բարոյական հարթությունում էին բացահայտում նրա իրական կերպարը: Բայց եթե իրավական առումով սահմանվում է կոնկրետ պատասխանատվություն կոնկրետ արարքի համար, մնացյալն օբյեկտիվ առումով դուրս է մնում օրենքի շրջանակից:
Արդարության զգացումն ամենասուր անհատական ու հանրային զգացումն է, որը կարող է մղել անկանխատեսելի արարքների: Դա հնարավոր չէ կարգավորել օրենքներով ու փաստաբանական-դատավարական նորմերով, ինչպես այդ շրջանակում հնարավոր չէ տեղավորել արդարության պատկերացման ողջ «սպեկտրը»:
Հանրությունները տարբեր կերպ են փորձել լուծել այս խնդիրը: Ոմանց դա հաջողվել է լիարժեք արդարադատության եւ հանրային վարքի խիստ չափանիշների հաստատումով, ոմանց՝ անցումային արդարադատության միջոցով, հայտնի է նաեւ «վայրի արեւմուտքի» փորձը, երբ քրեականացված հանրություններում անհատը կամ համայնքն ինքն էր իրացնում արդարադատությունը՝ արդարության իր պատկերացումներով, սկսած մերժումից ու պարսավանքից:
Արդարության զգացումը հզոր շարժիչ է եւ կարող է ինչպես հուսահատության մատնել ու կործանել, այնպես էլ վերելքի ու զարթոնքի մղել հանրություններին:
Այս առումով, ի՞նչ է հաստատվելու
Նյութի աղբյուրը՝ Lragir.am