Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:
Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում նոր հոլովակ է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։
Նա կրում է սեւ հանդերձանք․ ուլտրակարճ կիսատաբատ, խորը բացվածքով վերնազգեստ, բարձրակրունկներ։ Կրոքտ հոլովակին կից երգչուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Տոներն են մոտենուուուում»։
Նշենք, որ ավելի վաղ երգչուհին միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր բավական համարձակ կերպարում: Լիլիթ Կարապետյանը մուգ շրթներկով էր, կրում էր սեւ բեմական հագուստ, ինչպես նաեւ գլխարկ:
Երգչուհին չէր մեկնաբանել լուսանկարը, փոխարենը հետեւորդները հաճոյախություններ էին արել նրան:
Посмотреть эту публикацию в Instagram