Հայաստանի Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է .
«Թարմ հետքերով
Հարգելի ֆեյսբուքահայություն:
Ինչպես գիտեք, 3-օրյա այցով Հորդանանում էի: Մի շարք հաղորդագրություններ այնտեղ կատարած աշխատանքների և հանդիպումների մասին արդեն տարածվել են:
Այժմ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել կոնկրետ կրթական նախագծի վրա:
Շնորհիվ Ամմանում ստորագրված պայմանագրի հայ ուսանողները հնարավորություն կունենան իրենց ուսումը շարունակել Հորդանանում Արաբագիտություն, Արաբերեն լեզու, Իսլամագիտություն և մի շարք այլ մասնագիտություններով:
Խոսքը գնում է մագիստրատուրայի և ասպիրանտուրայի մասին:
Ժամանակը շատ սուղ է:
Թեպետ ԿԳՆ-ն դեռ պաշտոնական մրցույթ կհայտարարի (խնդրում եմ հետևել մեր կայքէջին), սակայն ուզում եմ օր առաջ ձեզ տեղեկացնել , որպեսզի ցանկացողները վաղօրոք կողմնորոշվեն:
Մի կորցրեք Հայաստանի համար այս կարևոր մասնագիտություններով կրթություն ստանալու հնարավորությունը:»