Աստանայի երիտասարդական խորհրդի չորրորդ գումարման պատգամավոր Դինագուլ Տասովային ծեծի են ենթարկել Fashion Night Astana մոդայի շոուին մասնակցելու համար։ Աղջիկը սոցցանցերում հրապարակել է լուսանկարներ, որոնցում ինքը կապտուկներով է՝ տեղեկացնում է Lenta-ն։
Տասովան պատմել է, որ շոուի ցուցադրումից հետո իր վրա քննադատության հեղեղ է թափվել, Instagram-ի իր էջը ջնջել են, իսկ «մտերիմ» մարդն իր վրա ձեռք է բարձրացրել։
Նա նաեւ նշել է, որ առաջ էլ է ցուցադրել թափանցիկ ներքնազգեստ եւ իրեն լավ մոդել է համարում։ Բացի այդ, Տասովան հայտարարել է, որ մտադիր է շարունակել զբաղվել հասարակական գործունեությամբ։
Դեկտեմբերյան շոուի ժամանակ պատգամավորուհին ցուցադրել է Dana Dyusembayeva-ի զգեստը՝ ամբողջովին թափանցիկ, սեւ պուտերով, որի տակից երեւացել է կուրծքը։ Մեկնաբանները եւս հարձակվել են Տասովայի վրա՝ համարելով, որ նրա արտաքինն անպարկեշտ էր։